Չինաստանի իշխանությունները չեն կարող հրաժարվել Թայվանի դեմ ռազմական ուժ կիրառելու հնարավորությունից, եթե դա պահանջի իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդին առընթեր Թայվանի գործերի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանգը: Պաշտոնյայի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք չենք խոստանում, որ զերծ կմնանք ռազմական ուժի կիրառումից... Չինաստանը Թայվանի նկատմամբ անփոփոխ ու հստակ դիրքորոշում է ընդունել»,- ասել է քաղաքական գործիչը և հաստատել, որ Պեկինը չի ցանկանում ուժ կիրառել ու կփորձի խաղաղ ճանապարհով լուծել կղզու միավորումը: