ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը նախապատրաստվում է, ժամանակը և վայրը կորոշվեն ավելի ուշ՝ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք արդեն ասել ենք, որ նախապատրաստվում է նման եռակողմ հանդիպում, հուսով ենք, որ այն կկայանա: Ժամանակին լրացուցիչ ուղեցույց կտանք հանդիպման տեղի և ժամանակի վերաբերյալ»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել էր Ռուսաստան՝ եռակողմ հանդիպման։