Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Ռիշի Սունակն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում խոստացել է շարունակել աջակցությունը Կիևին, գրում է Interfax-ը։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ուկրաինայի նախագահը «համաձայնել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը շարունակելու անհրաժեշտության հարցում»։
Բացի այդ, Սունակը հույս է հայտնել հնարավորինս շուտ անձնական հանդիպում ունենալ Զելենսկու հետ։