Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է Ուկրաինա՝ առաջին անգամ հակամարտության սկզբից ի վեր։ Վերլուծաբաններն այդ այցը շատ դժվար են համարում, քանի որ Կիևում շատերը Շտայնմայերին ռուսամետ քաղաքական գործիչ են համարում, իսկ մի քանի ամիս առաջ էլ նույնիսկ հասկացրել էին, որ չեն ցանկանում նրան տեսնել Ուկրաինայում՝ տեղեկացնում է Euronews-ը։ Շտայնմայերը հույս ունի վերջ դնել հակասություններին հստակ ուղերձով.
«Իմ ուղերձն ուկրաինացիներին այն է, որ մենք աջակցում ենք և կշարունակենք աջակցել Ուկրաինային տնտեսական, քաղաքական ու ռազմական առումներով»,- ասել է Գերմանիայի նախագահը։ Մինչև Կիև ժամանելը, նա մեկուկես ժամ անցկացրել է Չեռնիգովի շրջանի ռմբապաստարանում, նրա այցի ժամանակ օդային տագնապ է հայտարարվել։
Գերմանիայի նախագահը Վոլոդիմիր Զելենսկուն խոստացել է Ուկրաինային տրամադրել MARS բազմակի հրթիռային համակարգեր, չորս հաուբից, ինչպես նաև IRIS-T հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր։