Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 9 ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները: Աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում, բացի գյուղատնտեսությունից:
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.1 տոկոսով: Ամենամեծ աճն արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 62.5 տոկոս, արտահանումն աճել է 63.8, իսկ ներմուծումը՝ 61.6 տոկոսով:
Ծառայությունների ծավալն աճել է 27.1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 14.3, առևտրի շրջանառությունը՝ 14.5, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 10 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 16.9 տոկոսով:
Անկում է արձանագրվել միայն գյուղատնտեսության ոլորտում՝ 0.7 տոկոս: Սպառողական գնաճը կազմել է 8.6, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 4.1 տոկոս:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան