ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ավելացնել ժեստերի լեզվով կամ ենթագրերով հեռուստահաղորդումների ծավալը, ինչպես նաև սահմանել «ժեստերի լեզու» հասկացությունը:
«Առաջարկում եմ հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները, մուլտֆիլմերի դեպքում ամրագրել ժեստերի լեզվով հեռարձակման պարտադիր պահանջ, իսկ ֆիլմեր հեռարձակողների դեպքում եթերաժամում ավելացնել օրական առնվազն մեկ ֆիլմ, հայերեն ենթագրերով և ժեստերի լեզվով թարգմանությամբ լրացուցիչ և պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել հանրային հեռարձակողների համար»,- ասաց Բաթոյանը:
Նախագծի նպատակն է նպաստել լսողության խնդիր ունեցող անձանց համար տեղեկատվության մատչելիությանը: