ՀՀ պետական եկամուտների կոմիտեում վերջին շրջանում իրականացված մաքսային բարեփոխումների արդյունքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը, բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների որակը, արդիականացվել են համակարգային ենթակառուցվածքները։
Մաքսային ծառայությունում իրականացված առանցքային բարեփոխումներից են․
-
սահմանային անցակետերի էտալոնային մոդելների ներդրման գործընթացը.
-
երրորդ և ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ սահմանին ռենտգեն հսկողության ռիսկի պրոֆիլների վերանայումը.
-
մաքսային գործառնությունների բարելավումը.
-
նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը.
-
մաքսային արժեքի մեծության, մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխությունը։