Հոկտեմբերի 22-23-ը կայացել է Հայաստանի սեղանի թենիսի թիմային առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 11 և կանանց 10 թիմեր ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից:
Կանանց մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է «Հայաստան» մարզական ընկերության թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Մալաթիա համայնքի մարզադպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է «Դինամո» մարզական ընկերության թիմը:
Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալին արժանացել է Արաբկիր մարզադպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել են Արցախի, իսկ երրորդ հորիզոնականը՝ Վանաձորի թիմերը:
Սեղանի թենիսի հայ ներկայացուցիչներն առաջիկայում կմասնակցեն միջազգային անհատական մրցաշարին, որն այս տարվա դեկտեմբերին կկայանա Մոսկվայում:
Հայաստանը, ամենայն հավանականությամբ, հանդես կգա 8 մարզիկով: