Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կրկին հերքել է Իրանից անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողություններում օգտագործելու համար՝ պնդելով, որ Թեհրանը պատրաստ է քննարկել այդ հարցը ուկրաինական կողմի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք Ռուսաստանին չենք տվել և չենք էլ տա որևէ զենք կամ անօդաչու թռչող սարք՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար»,- ասել է Աբդոլլահիանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ ծավալուն համագործակցություն ունեն, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ստեղծելու իրանցի և ուկրաինացի ռազմական փորձագետներից կազմված համատեղ հետազոտական խումբ՝ հետաքննելու ուկրաինական պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման պնդումը։