Սանկտ Պետերբուրգում անցկացվող Առողջապահության հոբելյանական 10-րդ միջազգային համաժողովի շրջանակներում առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի առողջապահության կոմիտեի նախագահ Դմիտրի Լիսովեցի հետ:
Կողմերը խոսել են առողջության պահպանման և ամրապնդման հիմնահարցերից: Արտակ Ջումայանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող հիվանդանոցային և ամբուլատոր ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, անդրադարձել էլեկտրոնային առողջապահությանն ու ոլորտի բարեփոխումներին, որոնց մի մասն արդեն ընթացքի մեջ է:
Ռուսական կողմի հետ կմշակվի համագործակցության մեծ փաթեթ, որի շրջանակներում սերտորեն կգործակցեն ոչ միայն գերատեսչությունները, այլև մարզային և քաղաքային բժշկական կենտրոնները:
Կողմերը կարևորել են առողջ ապրելակերպին առնչվող հարցերը՝ նշելով, որ առողջ ապրելակերպի ամրապնդման, բնակչության հոգեբանական բարեկեցության ապահովման հիմքում առողջ միջավայրի ձևավորումն ու առողջ հասարակություն ունենալն է: