Վաշինգտոնը պետք է մասնակցի Ուկրաինայում իրադրության կարգավորմանը՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վատիկան կատարած այցի ավարտին:
«Անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ Ուկրաինայում խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,- ասել է Մակրոնը:
Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հռոմի Ֆրանցիսկոս Պապը վստահելի հարաբերություններ են հաստատել, ուստի վերջինս կարող է ազդել Սպիտակ տան ղեկավարի վրա, որպեսզի ԱՄՆ-ը վերսկսի մասնակցությունը ճգնաժամերի լուծմանը:
Ֆրանսիայի նախագահը Պապին խնդրել է զանգահարել Պուտինին ու Բայդենին՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու նպատակով: