Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, աջակցում է Ռաֆայել Գրոսիի գաղափարին՝ Զապորոժիեի ատոմակայանի շրջանում պաշտպանական գոտի ստեղծելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
Նրա խոսքով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի նախաձեռնությունը ենթադրում է նաև էլեկտրակայանի տարածքից և էլեկտրակայանի տարածքի վրա կրակոցների արգելք:
Ուլյանովը տեղեկացրել է, որ ԱԷՄԳ-ի տեսուչների՝ Ուկրաինա այցելելու նախնական արդյունքները կարող են հայտնվել ուղևորությունից մեկ շաբաթ անց, իսկ վերջնական արդյունքները՝ ավելի ուշ: Նա նշել է նաև, որ գործակալության մասնագետները ստուգումների նպատակով առաջիկա օրերին կայցելեն Կիև և Ժոլտիե Վոդի: