ԱՄՆ-ը ցանկանում է, որ Կովկասյան տարածաշրջանում կայունություն լինի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք հստակ ասել ենք, որ շահագրգռված ենք, որ Կովկասյան տարածաշրջանը լինի կայուն, որտեղ մենք աշխատում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ այդ երկու երկրների միջև լարվածության թուլացման ուղղությամբ և աշխատում ենք հնարավոր ցանկացած ավելի լայն լարվածության թուլացման ուղղությամբ»,- նշել է Փրայսը:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա նշել է, որ Ադրբեջանի սահմանին Իրանի զորավարժությունների և դրանց կապակցությամբ Բաքվում առկա դժգոհությունների հետ կապված «հստակ մեկնաբանություն չունի»: