Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի՝ Թբիլիսի կատարած այցի մասին՝ հայտնել են Վրաստանի նախագահի աշխատակազմից:
«Նախագահը տեղեկացված չէր հարևան և բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։ Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանն ու պատրաստակամությանը՝ ցավոք, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է պետությունների բոլոր ղեկավարների՝ երկիր այցի ժամանակ, տեղի չի ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ: