Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Ուկրաինայի ճգնաժամի խորապատկերին այլ հակամարտությունների՝ ուշադրությունից դուրս մնալու խնդրին:
«Ուկրաինայի պատերազմը չպետք է ստիպի մեզ մոռանալ այլ հակամարտությունների մասին՝ Հայաստանում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր Արևելքում։
Այսօր կան մարդիկ, որոնք ենթարկվում են հարձակման, ագրեսիայի, մյուս կողմից էլ կան առաջնորդներ, որոնք որոշել են հարձակվել, ներխուժել ու նվաստացնել։
Մի կողմ քաշվել՝ կնշանակի ընդունել, որ ուժեղի օրենքը դառնում է համընդհանուր օրենք»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Հռոմում կայացած «Խաղաղության ճիչ. Կրոնը և մշակույթը՝ երկխոսության մեջ» խորագրով համաժողովում: