Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 23:55-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կամոյի փողոցի վերջնամասում Toyota Prado մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) ճամփեզրին կողաշրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա․ Զ․-ն (ծնված 1988 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1997 թ․) և Հ․ Հ․-ն (ծնված 2005 թ․) հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: