Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 21-24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 15-ական, ընտանեկան բռնության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, բնակարանային գողության՝ 4, խուլիգանության՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ֆիզիկական ներգործության և անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, անառակաբարո արարք կատարելու, 16 տարեկանը չլրացած անձի հետ սեռական հարաբերության, սպանության սպառնալիքի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, թմրանյութի իրացման ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 3 մարդ զոհվել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: