Հոկտեմբերի 17-23-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 231 նոր դեպք, կատարվել է 3034 թեստավորում: Առողջացել է 415 բուժառու, մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 100 դեպք, որոնցից 434 017-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 512 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8706 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 226 167 թեստավորում: