Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ այցելել է Խորենացի փողոց, որտեղ այրվել էր շենքերից մեկի տանիքը։
«Հաշվի առնելով անվտանգության առաջնայնությունը՝ շատ արագ կսկսենք տանիքի վերանորոգման աշխատանքները։ Պետք է հետևենք հրդեհների կանխարգելման բոլոր միջոցառումներին, իսկ նման միջադեպերից հետո քաղաքացին վերականգնողական աշխատանքներին երկար չպետք է սպասի:
Երևանի բնակիչների համար պետք է սովորական դառնա, որ իրենց ձայնը լսելի է, իսկ խնդիրներին շտապ և գործառնական լուծումներ են տրվում»,- գրել է Ավինյանը: