ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ՀՀ կառավարության ընդունած որոշման իրականացման հաջորդ փուլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի հետ Կառավարության կողմից հատկացված գումարներով 100-ական ԱՄՆ դոլարի արժողությամբ կտրոններ են բաժանել Իրաքյան Քուրդիստանի` Զախո` 21, Ավզրուկ` 19, Հավրեզք` 74, Դհոկ`4, Էրբիլ` 33 կարիքավոր ընտանիքների, ընդհանուր առմամբ` 439 անձանց, որոնց հիմնական մասը Իրաքյան Քուրդիստան է տեղափոխվել Իրաքի կենտրոնական և հարավային շրջաններից, ինչպես նաև Սիրիայից` պայմանավորված պատերազմներով և անվտանգային նկատառումներով։