ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն այսօր հյուրընկալել են Իտալիայից ժամանած ԶԼՄ ներկայացուցիչների, վելուծաբանների և քաղաքագետների:
Խմբի՝ մեր երկիր այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի, Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և իտալալեզու տարբեր հարթակներում ներկայացնել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող իրավիճակն ու քաղաքական գործընթացները:
Հայ խորհրդարանականները հյուրերին են փոխանցել մանրամասն տեղեկություններ ներկա իրավիճակի վերաբերյալ: Պատգամավորներն անընդունելի են համարել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և կարևորել միջազգային հասցեական արձագանքն այդ հարցում:
Կարևորվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձը:
Ներկայացվել են նաև Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումները համաշխարհային և տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ:
Քննարկվել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներն ու մարտահրավերները: