ԱՊՀ երկրների գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների աշխատանքային խումբը Երևանում անցկացրել է միջպետական խորհրդի հերթական՝ 44-րդ նիստը:
Հայաստանի Ազգային գեոպորտալում արդեն քարտեզագրված է կադաստրային բազան, որտեղ ներառված են բոլոր շինությունները, ստորգետնյա կոմունիկացիաները, ճանապարհները, հանքերը: ԱՊՀ երկրների ազգային պորտալները լայն հնարավորություն են ընձեռում պետություններին տնտեսական արդյունավետ գործակցության համար:
Ազգային պորտալն անհրաժեշտ է հատկապես գործարարներին՝ մեկ այլ երկրում բիզնես գործունեություն սկսելու համար:
Սուրեն Թովմասյան (ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար) - Անհրաժեշտ է կայացնել այնպիսի որոշումներ, որ, օրինակ, վաղը բիզնեսը ուզում է Ռուսաստանից Հայաստան որոշակի բիզնես իրականացնել, կամ Հայաստանից Ղազախստան բիզնես իրականացնել, իրեն անհրաժեշտ են տեղեկատվություններ:
Այդ տեղեկատվությունները, եթե միևնույն ստանդարտով չեն ստեղծված, հետագայում էկոնոմիկայի՝ տնտեսության զարգացման համար խոչընդոտներ են հանդիսանալու: