Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի ջղագրգիռ արձագանքներին, որոնք ստացվել են ԵՄ և ԵԱՀԿ առաքելությունների՝ Հայաստան ժամանման մասին լուրերի հաստատվելուց հետո:
«Ադրբեջանական լրատվամիջոցները լի են ԵՄ և ԵԱՀԿ դիտորդների Հայաստան գալու դեմ «փորձագետների» քննարկումներով:
Եթե դուք (նկատի ունի Իլհամ Ալիևին - խմբ.) չեք օկուպացրել հայկական հողերը և չեք պլանավորում նոր ագրեսիա, ապա ինչու եք այդքան նյարդայնանում Հայաստանում սպասվող միջազգային ներկայությունից»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպանը։