Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է դարձել ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը՝ հայտարարել է Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նախագահ Գրեհեմ Բրեդին։
Սունակը դարձավ միակ թեկնածուն, որն առաջադրվեց պաշտոնի համար այն բանից հետո, երբ Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնթը հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը:
Ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները պետք է ստանային կուսակցության առնվազն 100 պատգամավորի աջակցությունը։
Պահպանողական կուսակցության հանձնաժողովի որոշմամբ, եթե միայն մեկ թեկնածուի հաջողվի պահպանել պահպանողականներից առնվազն 100 պատգամավորի աջակցությունը, նա ինքնաբերաբար դառնում է կուսակցության առաջնորդը և Բրիտանիայի վարչապետը։
Ռիշի Սունակը, որն այժմ 42 տարեկան է, կլինի Բրիտանիայի ամենաերիտասարդ վարչապետը 1812 թվականից ի վեր և առաջին վարչապետը՝ հնդկական ծագմամբ: Ջոնսոնի կաբինետում Սունակն առաջին նախարարն էր, որ հրաժարական տվեց, որից հետո սկսվեց հրաժարականների շարքը, ինչը հետագայում հանգեցրեց վարչապետի պաշտոնից Բորիս Ջոնսոնի հեռանալուն: