Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինկուն երկուշաբթի հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին, հաղորդում է Associated Press-ը:
Դինկուն նշել է, որ որոշման պատճառը երկրի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ աշխատելու դժվարություններն են։
Նախարարի հրաժարականը հետևեց մեկ շաբաթ առաջ արած նրա հայտարարության, որում Դինկուն կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման միակ ճանապարհը Ռուսաստանի հետ բանակցություններն են։
Պաշտպանության նախարարը հրաժարականի դիմում է հանձնել նախագահ Յոհանիսին և վարչապետ Նիկոլաե Չուկային։
Դինկուն Ռումինիայի ՊՆ ղեկավարն է 2021 թվականի նոյեմբերից։