ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երևանում տեղի ունեցած Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական՝ 44-րդ նստաշրջանի բացման արարողությանը և հանդես է եկել ողջույնի խոսքով: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:
Փոխվարչապետը կարևորել է միջպետական խորհրդի գործունեությունը՝ մասնավորապես, տվյալ ոլորտում համագործակցության զարգացման տեսանկյունից, և մաղթել բովանդակային և կառուցողական քննարկումներ միջոցառման բոլոր մասնակիցներին: