ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Գարսիան անդրադարձել է ադրբեջանական վերջին ագրեսիային: «Ես աջակցում եմ հայ ժողովրդին, քանի որ Հայաստանը շարունակում է բախվել հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանի չհրահրված հարձակումների պատճառով։ Մենք պետք է աջակցենք հայ ժողովրդին դիմակայելու այս շարունակվող վայրագությունները»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը։