Հոկտեմբերի 21-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը գոտկատեղի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխած եղել 56-ամյա տղամարդու: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և Մալաթիայի վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 13:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 56-ամյա տղամարդուն դանակահարել է ընկերոջ 29-ամյա կինը: Նա ձերբակալվել, տարվել է Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն: