Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Վատիկանում:
Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Սանտա Մարիա Մաջիորե պապական տաճարում Արարատ Միրզոյանը ներկա կլինի «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին: