ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան` եռակողմ գագաթնաժողովի մասնակցելու: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա տեղեկացրել է, որ գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակը:
ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Մոսկվային «անհանգստացնում են մտահոգիչ միտումները, որ թափ են առնում Հարավային Կովկասում, ուր Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողով նախապատրաստվում է, դրա անցկացման օրվա ու վայրի մասին Կրեմլը լրացուցիչ կտեղեկացնի: