63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարում։ Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Մեր մարզիկը հաղթել է տանտերերի` Սլովենիայի ներկայացուցչին, իսկ այսօր Հայաստանից ռինգ դուրս կգա 3 բռնցքամարտիկ»,- նշված է գրառման մեջ։