Կրթության իրավունքի իրացման հնարավորություն դատապարտյալների համար: Կյանքի տարբեր հանգամանքներում ճաղերի հետևում հայտնված մարդկանց 20 տոկոսը կիսատ է թողել դպրոցական ուսուցումը:
Այժմ քրեակատարողական հիմնարկում հնարավոր է ոչ միայն միջնակարգ կրթությունն ավարտել, այլև՝ ցանկության դեպքում դիմել բարձրագույնի համար: Անազատության մեջ գտնվելու ժամանակը կրթության վրա ծախսելով՝ հնարավոր է փոխել ՔԿՀ-ների մթնոլորտը, իսկ պատիժը կրելու ընթացքը օգտակար դարձնել դատապարտյալի համար: Ազատ կյանք վերադառնալով, մասնագետները կարծում են, կրթությունը շարունակածներն աշխատանք ավելի հեշտ կգտնեն:
Հեղինակ՝ Աննա Զախարյան