Մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչված ռուսաստանցիների թիվը հասել է 260 հազարի՝ տեղեկացրել են Ռուսաստանի Պետդումայից։ Ընդհանուր առմամբ պետք է զորակոչվի Ռուսաստանի 300.000 քաղաքացի:
Հոկտեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մասնակի զորահավաքը կավարտվի երկու շաբաթից։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ այն շրջաններում, որտեղ զորահավաքի հետ կապված առաջադրանքները կատարվել են, զորահավաքային գործընթացը դադարեցվել է։
Նախօրեին Հյուսիսային Օսիայի ղեկավարը տեղեկացրեց, որ «Վերին Լարս» և «Նիժնի Զարամագ» անցակետերում հոկտեմբերի 22-ից կհանվեն շարժական զինկոմիսարիատները, որոնք տեղադրվել էին Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարվելուց հետո: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ սահմանը հատողների հոսքը նվազել է, վիճակը կայունացել է: