Հոկտեմբերի 23-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-26-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: