Հոկտեմբերի 19-21-ը «Դինամո» մարզական համալիրում անցկացվել է ոստիկանության սամբո-ըմբշամարտի առաջնություն, որին մասնակցել են Հայաստանի ոստիկանության և Արցախի ներքին գործերի նախարարության ծառայողներ։ Թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Արցախի ներքին գործերի նախարարության հավաքական թիմը։
Մասնակիցները մրցել են յոթ քաշային կարգում։ Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և դրամական պարգևներով, իսկ մրցանակակիրները՝ պատվոգրերով ու մեդալներով։
Պարգևները հանձնել է ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, գնդապետ Արմեն Մկրտչյանն ու Հայաստանի սամբո-ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։