Երևանյան բակերի անօրինական ցանկապատված տարածքները զրկել են բնակիչներին բակային հանգստի իրավունքից: Ժամանակն է այս հին խնդիրներին տալ նորարար և խելամիտ լուծումներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
«Երևանյան բակերը կրկին լցվելու են ջերմ բակային զրույցներով և երեխաների խաղային տրամադրությամբ:
Ընթացիկ տարում Շենգավիթ վարչական շրջանում կբարեկարգվի ընդհանուր 33 բակային տարածք, և բնակչության տնօրինմանը կվերադարձվեն իրենց բակերը: Բակային տարածքների բարեկարգման ծավալուն աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի»,- գրել է Ավինյանը: