Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ճանաչողական այց է կատարել խեցգետնի արտադրությամբ զբաղվող ընկերություն։ Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալը հանգամանորեն ծանոթացել է խեցգետնի արտադրության ողջ գործընթացին և ընկերության արտադրական կարողություններին։
Արման Խոջոյանը ողջունել է իրականացվող ծավալուն աշխատանքը և արտադրությունն ընդլայնելու նպատակով հորդորել օգտվել ագրոպարենային սարքավորումների լիզինգի պետական օժանդակության ծրագրից։
Ընկերությունն իր արտադրանքն այս պահին իրացնում է միայն ներքին շուկայում, սակայն արտադրական տարածքն ու ծավալներն ընդլայնելուց հետո նախատեսում է նաև արտահանում իրականացնել։