Երևանի Մ. Խորենացու անվան հ.143 հիմնական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Աշխատասենյակը կահավորվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գործիքներով:
Հանդիսավոր բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը, «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, դպրոցականներ:
Աշակերտներն այստեղ կուսումնասիրեն ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ստեղծում ու կառավարում: Արդեն իսկ 120 աշակերտ է հերթագրվել «Արմաթի» խմբակ այցելելու համար: