Ընտանեկան բժշկության միջազգային 9-րդ գիտաժողովը նվիրված էր ընտանեկան բժշկության արդի հարցերին, առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկների և նեղ մասնագետների գործնական աշխատանքում հաճախ հանդիպող խնդիրներին, հատկապես՝ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կառավարման, կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումներին, ինչպես նաև COVID-19-ով պայմանավորված նոր մարտահրավերների հաղթահարմանը:
Գիտական այս կոնֆերանսին զեկույցներով հանդես են եկել առաջատար մասնագետներ Հայաստանից, հայազգի բժիշկներ Մեծ Բրիտանիայից, Շվեդիայի Թագավորությունից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ինչպես նաև ճանաչված պրոֆեսորներ Ռուսաստանի Դաշնությունից։
Շուրջ 200 բժիշկ համախմբվելով մեկ հարկի տալ՝ կարևորել են շարունակական մասնագիտական զարգացումը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ԱԱՊ օղակի բարեփոխումներին, համակարգային փոփոխություններ կատարելու համատեքստում, որտեղ առանցքային դեր ունի նաև ընտանեկան բժշկությունը: