Վաշինգտոնն առայժմ Իրանի միջուկային գործարքի շուտափույթ վերականգնման հեռանկար չի տեսնում, սակայն ցանկանում է լուծել այս խնդիրը դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Բլինքենի խոսքով՝ Թեհրանը շարունակում է պնդել, որ գործարքում կողմնակի հարցեր ներառվեն, հետևաբար համաձայնության հասնելու մասին խոսք լինել չի կարող:
«ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը երբևէ միջուկային զենք ստեղծի կամ այն ստեղծելու ներուժ ունենա»,- զգուշացրել է Բլինքենը։