Պեկինում ավարտվել է հոկտեմբերի 16-ին մեկնարկած Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ նստաշրջանը։
Մասնակիցներն ընտրել են Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի և կարգապահական տեսչության կենտրոնական հանձնաժողովի նոր կազմը։ Քաղբյուրոյի մշտական կոմիտեի յոթ անդամից չորսը չի ընդգրկվել Կենտկոմի նոր կազմում։
Ակնկալվում է, որ հոկտեմբերի 23-ին կկայանա Չինաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին լիագումար նիստը, որի ընթացքում կընտրվի նաև Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղարը։ Այդ պաշտոնը 2012 թվականից զբաղեցնում է Սի Ծինփինը:
20-րդ համագումարի պատվիրակները հավանություն են տվել նաև Չինաստանի կոմկուսի կանոնադրության մեջ Թայվանի անկախությանը հակազդելու մասին դրույթի ավելացմանը։ Փաստաթղթում ասված է. «Անշեղորեն իրականացնել «մեկ երկիր՝ երկու համակարգ» քաղաքականությունը, վճռականորեն զսպել այսպես կոչված «Թայվանի անկախությանն» աջակցող անջատողական ուժերին»։