Թուրքիայի նախագահ Էրդողանն առաջարկել է համապետական հանրաքվե անցկացնել՝ Սահմանադրության մեջ հիջաբ կրելու կանանց իրավունքը ամրագրելու հարցով։
«Եկեք այդ հարցը դնենք հանրաքվեի, թող ժողովուրդը որոշի»,- ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի՝ նման օրինագիծ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու նախաձեռնությունը:
Ավելի վաղ Էրդողանն առաջարկել էր փոփոխություններ պատրաստել երկրի հիմնական օրենքում, որոնք կամրագրեն հագուստի՝ մահմեդական ատրիբուտներ կրելու կանանց իրավունքը: