Հոկտեմբերի 21-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել ֆրանսահայ մի խումբ կին հասարակական գործիչների հետ։
Արվեստագետ, դերասանուհի Կորին Զարզավանջյանը, քաղաքագետ Քլեր Մուրադյանը, գրող Մարինա Դեդեյանը, հայագիտության դասախոս Անահիտ Տոնապետյանը, ՀԲԸՄ Եվրոպայի և Ֆրանսիայի տարածաշրջանի տնօրեն Նադիա Գործունյանը Աննա Հակոբյանին պատմել են իրենց գործունեության մասին։
Հանդիպման ընթացքում կարևորվել է կանանց ներգրավվածությունը հասարակական կյանքում, քննարկվել՝ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Ելիսեյան պալատում: