Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 20-21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 4, անձի առևանգման, խարդախության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, ահաբեկչության կամ բանդիտիզմի, ապօրինի ծառահատման, որսագողության, ինքնիրավչության, ինքնավնասման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ինքնասպանության հասցնելու և անօրինական միգրացիայի կազմակերպման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության՝ 3 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 3 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: