Վազգեն Թևանյանը հաղթանակով է մեկնարկել ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում:
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչը 65 կգ քաշայինների 1/16 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է կանադացի Դանիել Տրոյ Քոլեսին և դուրս եկել 1/8 եզրափակիչ:
97 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը 1/8 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է Կանադայի ներկայացուցիչ Քալում Ուիլիամ Նոքսին:
Հայաստանը ներկայացուցիչներ ունի բոլոր քաշային կարգերում: Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը 70 կգ քաշայինների 1/16 եզրափակչում 3:7 հաշվով պարտվել է ճապոնացի Կոտա Տակահաշին:
Եվրոպայի բրնոզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը հանդես կգա 1/16 եզրափակչում: Նրա մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Ահմադ Մասուդ Մոհամադնեժանջավան է:
Մ23 աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արման Ավագյանը ելույթները կսկսի 1/8 եզրափակչից. նրա մրցակիցը վրացի Վլադիմիր Գամկրիելիձեն է: