Հոկտեմբերի 22-ին և 23-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 21-22-ն առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, հոկտեմբերի 21-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև 23-26-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև: Հոկտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: