Լիզ Թրասը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 44 օր, հեռանալուց հետո իրավունք ունի տարեկան 115 հազար ֆունտ ստեռլինգ նպաստ ստանալ։ Կառավարության նախկին ղեկավարի վճարումների չափը նշել է Business Insider-ը:
Բրիտանական կառավարության տվյալներով՝ պետական տուրքերի վճարման համար նպաստի իրավունքը տրվում է բոլոր նախկին վարչապետներին։ Վճարումների շնորհիվ քաղաքական գործիչները կարող են վերականգնել պաշտոնավարման ժամանակ պետական պարտականությունների համար կատարած իրենց ծախսերը:
Պարբերականը նշում է, որ նպաստ ստանալու համար բավական է զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը, հետևաբար Թրասը համապատասխանում է պահանջներին՝ չնայած երկրի պատմության մեջ ամենակարճ պաշտոնավարմանը։ Նա նպաստ կստանա ամբողջ կյանքի ընթացքում։