Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայրաքաղաքի հնավայրերի պահպանման ու հանրահռչակման նպատակով համայնքը միջազգային ու տեղական գործընկերների հետ տարբեր նախագծեր է իրականացնում:
Մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը վկայող Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում ևս մի շարք ծրագրեր են մեկնարկել:
Հնավայր այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նախաձեռնություններին ծանոթանում է տեղում:
Մանրամասները՝ տեսանյութում: