ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 21-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների որոշմամբ 2022 թ․ սեպտեմբերին ստեղծված Ռազմավարական զարգացման կենտրոնի «Ինտելեկտուալ հարթակ» համաժողովը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
«Ռազմավարական զարգացման կենտրոնն արդեն դառնում է ոչ միայն Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում ինստիտուցիոնալ վերափոխումների կենտրոն, որը նպաստում է մեր երկրի ամրապնդմանն ու բարեկեցության աճի պահպանմանը, այլ նաև ինտելեկտուալ հարթակ, որը միավորում է փորձագիտական հանրությանը քննարկումների, փորձի փոխանակման և գործնական, կիրառական լուծումների մշակման նպատակով»,- նշել է Վահան Քերոբյանը։