ԵՄ 27 երկրի ղեկավարները Բրյուսելում գագաթնաժողովի ժամանակ Չինաստանի հետ հարաբերությունները քննարկելիս անվտանգության նկատառումներով հանձնել են իրենց բջջային հեռախոսները։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը, հայտնում է ТАСС-ը։
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը գագաթնաժողով ժամանելուն պես ասել է, որ ԵՄ-ն ծրագրում է Չինաստանին դիտարկել որպես «համակարգային մրցակից» և պետք է ձգտի համաձայնեցնել ՉԺՀ-ի հետ հարաբերությունների միասնական մոտեցումը:
«Մենք պետք է Չինաստանի հետ աշխատենք «27+1» ձևաչափով»,- ասել է նա՝ նկատի ունենալով, որ ԵՄ-ն պետք է Պեկինի նկատմամբ իր քաղաքականությունը համաձայնեցնի Միացյալ Նահանգների քաղաքականության հետ։